
Հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան. ԱԻՊԾ
«Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են թիրախավորել ոչ միայն խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, այլև՝ հերթական անգամ Արցախի ԱԻ պետական ծառայությանը»,- ահազանգում է Արցախի ԱԻՊԾ-ը:
Նծվում է, որ հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան:
«Փրկարար ծառայողները մարդասիրական նպատակներով խմելու ջուր էին հասցնում շրջանի խաղաղ բնակիչներին:
Անօդաչու թռչող սարքի մեկ հրթիռ ընկել է ուղիղ հրշեջ մեքենայի վրա և այրել:
Բարեբախտաբար անձնակազմը չի տուժել:
Նշենք, որ պատերազմի հենց առաջին օրերից թշնամական կողմի նշանակետում նաև հումանիտար առաքելություն իրականացնող փրկարար ծառայողներն են»,- ասված է տարածված հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Մարտունին և Մարտակերտը ռմբակոծելու համար օգտագործվել է ռազմական ավիացիա. ԱՀ ԱԻՊԾ
- Մարտունու ուղղությամբ թշնամին պարբերաբար տարբեր զինատեսակներից կրակ է բացում. ԱԻՊԾ
- Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը լուսաբացին վերսկսվել է. Արցախի ԱԻՊԾ