
Ահաբեկչությունը նոր դեմք ունի. Թուրք բասկետբոլիստը՝ Էրդողանի մասին
Թուրք հայտնի բասկետբոլիստ Էնես Կանտերը, որը «Բոսթոն Սելթիկսի» ակումբում է հանդես գալիս, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին գրառում է կատարել իր ֆոյսբուքյան էջում ու նրան մեղադրել ահաբեկչական ռեժիմ ստեղծելու մեջ։
«Ահաբեկչությունը նոր դեմք ունի։ Տաս տարվա մեջ տաս պետության հետ երեսունմեկ կnնֆլիկտ՝ գումարած Քրդերը: Աշխարհը պետք է հասկանա, որ սա Թուրքիան չէ կnնֆլիկտ ստեղծում, այլ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանական ռեժիմը։ Եկեք վերջ տանք բռնապետությանը և խաղաղություն ստեղծենք»,-գրել է բասկետբոլիստ Էնես Կանտերը։