ՊԲ. Թշնամական ուժերն առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, հետ են շպրտվել
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են.
«Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում: Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին:
Նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցվել են թիրախային հարվածներ: Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր ավտոտեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել:
Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները՝ միաժամանակ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը: ՊԲ-ն լիակատար վերահսկողություն է պահպանում ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ վերահսկելով թշնամու բոլոր շարժերն ու ըստ անհրաժեշտության վերջինիս հասցնելով նպատակային հարվածներ»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Թորոսյան. Ստեփանակերտում հնչել են պայթյուններ
- Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը լուսաբացին վերսկսվել է. Արցախի ԱԻՊԾ
- Ադրբեջանի կողմից սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, վիրավորվել է 141 մարդ. Արցախի ՄԻՊ
- Արցախի բնակավայրերի բնակիչները ժամանակին տարհանվել են. ՊՆ ներկայացուցիչ
- Մեր ԶՈւ-երը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր. ՊՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի երկնքում հակառակորդի ԱԹՍ է խոցվել. ՊԲ
- Աշխարհ, Մարտունի քաղաքում էլ են ապրում խաղաղ բնակիչներ. ՊՆ ներկայացուցիչ
- Գրավելով կարևոր բարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ․ ՊԲ
- ՊՆ. Անհերքելի ապացույցներից հետո Ադրբեջանն անհաջող ջիգեր է գործադրում ջրից չոր դուրս գալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան