ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ավելի սերտ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ` Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը կարգավորելու համար: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է կազմակերպության ղեկավարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ:
«Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում բարեխղճորեն և շտապ ձեռնարկել կոնկրետ միջոցները, որոնք նրանք պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, ինչպես նաև կատարել նախկինում իրենց վրա վերցրած պարտավորությունները: Նա կողմերին լրջորեն կոչ է անում շարունակել կառուցողական երկխոսությունը և ակտիվացնել ջանքերը խաղաղ և հակամարտության երկարատև կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ», - ասված է հայտարարության մեջ:
Խոսնակը նշել է, որ Գուտերեշը լրջորեն մտահոգված է այն հաղորդագրություններից, որոնք վերաբերում են քաղաքացիական անձանց շրջանում ռազմական գործողություններին: Նա դատապարտում է բոլոր նման հարձակումները։
Հարակից հրապարակումներ`
- Նեբենզյան հայտնել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբ կարող է վերադառնալ ղարաբաղյան իրավիճակի քննարկմանը
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երրորդ անգամ ողջունում է հրադադարի համաձայնությունը
- Սոսի Թաթիկյանը՝ ՄԱԿ-ին. Ի՞նչ պատահեց ձեր նպատակների հետ
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում քննարկվել է ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկողության հարցը
- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգողը բողոքող քաղաքացիներին խոստացել է ավելի ակտիվացնել ջանքերը
- Պատերազմի հետևանքով Երևանում ապաստանած արցախցի երեխաներն ու կանայք ՄԱԿ-ից պահանջում են կույր ու լուռ չլինել
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հումանիտար զինադադարի պարտավորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան