Զոհվել են ՀՅԴ կամավորական վաշտերի երկու զինծառայողներ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնել է, որ զոհվել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Կիմ Խաչատրյանը և ՀՅԴ Էջմիածնի «Վաչե Ռոստոմյան» կոմիտեության համակիր Մայիս Նազարյանը։
Նրանք Արցախ էին մեկնել ՀՅԴ կամավորական վաշտերից մեկի կազմում, զոհվել են հոկտեմբերի 31-ին՝ առաջնագծում մղած մարտերի ընթացքում։
ՀՅԴ կամավորական վաշտերի մարզանքների վայրում պատրաստված տեսանյութերից մեկում իր վերջին հարցազրույցն է տվել Կիմ Խաչատրյանը, իսկ Մայիս Նազարյանը կատարում է զինավարժանքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան