Իրավունք 13:18 01/11/2020 Հայաստան

Գերեվարված ահաբեկիչ. Ասված էր՝ ով սրտից թույլ է ու վախկոտ, թող հաբեր խմի

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հոկտեմբերի 31-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից  ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածի, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ հանցավոր արարքների կատարման կասկածանքով ձերբակալվել է  Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը:

ՔԿ-ն ներկայացրել է կասկածյալ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից մեկ հատված:

Նա ազգությամբ արաբ է, Սիրիայի քաղաքացի։ Աշխատել է Սիրիայում որպես բանվոր։  Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը պատմում է, որ սեպտեմբերի կեսերին արդեն իմացել է, որ Արցախում՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմ է։ Այնուհետև «Սուելյման Շահ» խմբավորման գլխավոր հրամանատարի կողմից մարդ է ուղարկվել իրենց մոտ՝ երիտասարդների հավաքագրելու առաջարկով։

Նա մանրամասն ներկայացնում է, թե ինչպես են հավաքագրվել ու մեկնել Քիլիս քաղաքի հարակից տարածք, որտեղ տեղակայված են տարբեր խմբավորումների հրամայական կազմը։ Այնտեղ ներկա է եղել «Սուլեյման Շահ» խմբավորման գլխավոր հրամանատար Աբու Համշա մականունով անձը։

Նրանք հոկտեմբերի 17-ին հատել են Թուրքիայի սահմանը, սահմանապահները, ոստիկանները նրանց որևէ հարց չեն տվել։ Թուրքիայի քաղաքացիական օդանավակայանում նույնպես հարցեր չեն տվել, անձնագրեր չեն պահանջել։ Ինքնաթիռում տեսել է Թուրքիայի ԶՈւ դրոշով ու զինվորական համազգեստով թուրք զինվորականի։ Տեղափոխվել են Թուրքիայի մեկ այլ օդանավակայան, այնտեղից՝ Ադրբեջան։

Նրանց տեղափոխել են Ադրբեջանի ռազմական օբյեկտներից մեկը, տվել ադրբեջանակն ԶՈւ համազգեստ ու զենք։

«Մենք բոլորս զինված էինք, Ադրբեջանի զինվորականներն ասել էին, որ պետք է կռվենք հայերի դեմ։ Տեղում կային նաև Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ, կրում էին թուրքական ԶՈւ համազգեստ։
Թուրքիայի զինվորականները հիմնականում  մասնագիտակացված էին և կցված էին հրետանային միջոցներին։ Թուրքերի մեջ կային և ղեկավար անձնակազմի զինվորականներ, և շարքային»,- ասում է սիրիացին։

Շուրջ 200 հոգու հրաման է տրվել  գրավել հայկական գյուղերից մեկը, ասվել է, որ այնտեղ մարդ չի բնակվում։ Միևնույն ժամանակ հանձնարարվել է, որ գյուղում  ոչ ոքի կենդանի չթողնել։ Երբ մոտեցել են գյուղին, երկու կողմերից հայերը սկսել են կրակ արձակել։ Նա վիրավորվել է ոտքից ու ձեռքից, խնդրել է խմբի անդամներին օգնել, սակայն հրաժարվել են ու հեռացել։

Նա նշում է, որ իրենց ասված էր՝ ով սրտից թույլ է ու վախկոտ, թող հաբեր խմի, դրանք խմելուց հետո մարդ դառնում է անվախ։ Խմբի անդամները խմում էին։

Սիրիացին պատմում է, որ Թուրքիայի ԶՈւ աջակցում է Ադրբեջանին հայերի դեմ սեպտեմբերի 27-ից ընթացող պատերազմում, մասնավորապես  աջակցում  է հրետանիով, ղեկավարում ռազնական գործողությունները, ԱԹՍ-ները կառավարվում էԹուրքիայի ԶՈւ զինծառայողների կողմից։

«Մեր ահաբեկչական խմբավորումների ներգրավումն Ադրբեջանի կողմից նպատակ ուներ ապակայունացնել  Արցախի ներքին վիճակը՝ հրկիզումներ, պայթյուններ, մարդկանց ոչնչացնել, այսինքն ոչ մեկին կենդանի չթողնելու հրամաններ էր արձակե»,- նշում է նա։

Ահաբեկչական խմբավորումները, ըստ նրա, ֆինանսավորվում էին Թուրքիայի կողմից։ Զենքը նույնպես հատկացնում էր Թուրքիան։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:23
Նիկոլ Փաշինյանը երկու անգամ շնորհավորեց Դավիթ Առուշանյանին Շիրակի մարզպետ ընտրվելու կապակցությամբ
«Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնել  և վստահ եմ, որ մեր բոլորի, Շիրակի մեր թիմի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ալիևի նոր հայտարարությունները ուղղված են ոչ թե խաղաղությանը, այլ միտված են հայկական գործոնի և ինքնության ոչնչացմանը. Սաղաթելյան
«Իլհամ Ալիևի նոր հայտարարությունները՝ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագրի բացահայտման հերթական վկայություն»,- նման կարծիք ունի ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
10:44
Հարկավոր է պարտվողի կերպարից դուրս գալ, գիտությունը կօգնի դրան. Կամո Աթայան
Տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում Հայաստանի գործող կառավարությունը սահմանափակում է գիտության ոլորտն համակարգող կառույցի՝ ԳԱԱ-ի...
Աղբյուր` Panorama.am
10:32
Անպատիժ մնացած Ալիևն այսօր դարձյալ ուժի դիրքերից աննախադեպ ու անհեթեթ պահանջներ է առաջադրում. Դանիելյան
Թուրք-ադրբեջանական թեզերին խիստ համահունչ, երկու տարի առաջ Ժիրայր Լիպարիտյանը բացահայտ կեղծ հայտարարություն էր անում շուրջ 700 հազար ադրբեջանցի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Արագածի, Ապարանի տարածաշրջանների բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Մինչ Ալիևը Հայաստանին սպառնում է, Ալենը փիղ հեծնած զբոսնում է Հնդկաստանում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հարցազրույցում հնչեցրած հայտարարություններից հետո մինչ փորձագետներն ահազանգում են Հայաստանի վրա Բաքվի հարձակման...
Աղբյուր` Panorama.am
09:58
Մաhից առաջ բասկետբոլիստ Յանիս Տիման նախկին կնոջը՝ երգչուհի Աննա Սեդոկովային մեծ ծաղկեփունջ է ուղարկել
Պրոդյուսեր Սերգեյ Դվորցովը պատմել է, որ բասկետբոլիստ Յանիս Տիման իր նախկին կնոջը՝ երգչուհի Աննա Սեդոկովային, մահվանից մեկ օր առաջ վարդերի...
Աղբյուր` Panorama.am
09:48
Սիրիայում անհետացած ամերիկացի լրագրողի մայրը Պուտինին խնդրել է օգնել գտնել որդուն
Սիրիայում անհետացած ամերիկացի լրագրող Օսթին Թայսի մայրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է օգնել որդու որոնումներին։ Այդ մասին հայտնում է NBC...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան
Արագածոտնի մարզի բնակիչը, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում, այլ անձի մոտ առկա...
Աղբյուր` Panorama.am
09:26
Այդ գրություններից հետո ես դարձել եմ Տարոն Չախոյանի թիրախը. Թագուհի Թովմասյանն ահազանգում է
Անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանն ահազանգում է, որ հայտնվել է Տարոն Չախոյանի թիրախում։ «Նախօրեին հրապարակել էի...
Աղբյուր` Panorama.am
09:19
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:19
Դեկտեմբերի 19-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը աճել է, ռուբլունը և եվրոյինը նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 19-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Փաշինյանն էլ է խոստովանում, որ ԱՆԻՖ-ը ձախողվել է, սակայն կոնկրետ ո՞վ, ինչպե՞ս տապալեց ծրագրերը և մսխեց բյուջեի գումարները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019 թվականին հետհեղափոխական Հայաստանում ստեղծվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Փաստ». Եթե մեր երկրի ներսում կա մի բան, որը «պետության չգոյության» մասին է, դա Փաշինյանի իշխանությունն է
«Փաստ» թերթը գրում է. «Նկատած կլինեք, որ Նիկոլ Փաշինյանը, առանձնապես վերջին 1 տարվա ընթացքում ու հատկապես վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Բացի հարստանալը Նարեկ Բաբայանը ՔՊ կուսակցության մարզային ինտրիգների կառավարմամբ է զբաղված
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կապանցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանին անհանգստացնում է ՔՊ իշխանության ներսի կոռուպցիան. նա...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել Հովիկ Աղազարյանի ընտանիքի բոլոր անդամներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել Հովիկ Աղազարյանի ընտանիքի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Փաստ». ՀՔԾ նախկին պետի որդին Փաշինյանի կողմից նշանակվել է նոր պաշտոնի
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի որդին՝...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե կլինի՞, թե՞ ոչ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե կլինի՞, թե՞ ոչ. գնդակը արդեն ՀՀ Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչ կարժենա ՀՀ բյուջեի համար Եվրոպոլում սպա ունենալը
«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպոլում ՀՀ կապի ներկայացուցիչ (կապի սպա) ունենալու համար, պարզվում է՝ պետբյուջեից տարեկան...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». Ովքեր են առկա ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակում», որոնց մուտքը Հայաստան կարգելվի
«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Ինչ պատճառով են թիմում Հայկ Կոնջորյանին անվստահելի են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովրդավարության բաստիոն համարվող Հայաստանում, փաստորեն, ղեկավարներին դիմելուց առաջ պետք է մի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Փաշինյանը կատաղած է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որին Փաշինյանը երեկ մեկշաբաթյա արձակուրդ է ուղարկել,...
Աղբյուր` Panorama.am
08:47
Հայերեն խոսելն Արցախում սովորեցի․ Նարինե Գրիգորյան
Արցախի հեռուստաընկերության «Հայացքն Արցախին» հաղորդման հյուրն է եղել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու դերասանուհի Նարինե Գրիգորյանը
Աղբյուր` Panorama.am
08:37
Ծաղկահովիտ-Լեռնապար ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 135 տրանսպորտային միջոց
Դեկտեմբերի 18-ին, ժամը 16։45-ից մինչև դեկտեմբերի 19-ը, ժամը 00։49-ը ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ...
Աղբյուր` Panorama.am
08:28
Արցախի թեմի առաջնորդն ու Լուիս Մորենո Օկամպոն քննարկել են Արցախի ժողովրդի իրավունքները
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ընդունել է արգենտինացի իրավաբան, իրավունքի դոկտոր, միջազգային քրեական դատարանի...
Աղբյուր` Panorama.am
08:14
Լոռու և Գեղարքունիքի մարզերում քամին վնասել է թիթեղներ, ավտոմեքենաներ, գազատար խողովակներ, էլեկտրալարեր, տապալել ծառեր
Դեկտեմբերի 18-ին, ժամը 22:53-ից սկսած Լոռու և Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու...
Աղբյուր` Panorama.am
23:34
Սաստիկ քամու հետևանքով մի շարք ծառեր են տապալվել և էլեկտրահաղորդման լարեր պոկվել. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Գորիս...
Աղբյուր` Panorama.am
23:14
Իլհամ Ալիևի հայտարարությունների օրը Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Հնդկաստան կատարած իր աշխատանքային այցելությունից. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Իլհամ Ալիևի հայտարարությունների օրը ՀՀ Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
12:41 18/12/2024

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}