Իրանի չի հանդուրժի ահաբեկչական խմբավորումների ներկայությունը իր սահմանների մոտ. Իրանի արտգործնախարար
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների ներկայության կապակցությամբ: Իրանի արտգործնախարարը կիրակի օրը հայտնել է, որ Իրանը չի հանդուրժի նրանց ներկայությունը իր սահմաններին: «Tasnim» գործակալության կողմից տարածած Զարիֆի խոսքը ներկայացնում է ՏԱՍՍ-ը:
«Սա չի համապատասխանում որևէ մեկի շահերին»,- ասել է քաղաքական գործիչը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի տարածքում ահաբեկչական խմբավորումների առկայության մասին լրագրողների հարցին:
Նրա խոսքով, այս պահին խմբավորումները սահմանամերձ շրջաններում չեն, բայց սահմանի անմիջական հարևանությամբ նրանց ներկայության հավանականությունը մեծ է, և Թեհրանը դրա վերաբերյալ հատուկ մտահոգություն է հայտնել կողմերին: «Բանակցությունների ընթացքում մենք Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներին հայտնել ենք, որ Իրանը դա չի հանդուրժի»,- հավելեց արտգործնախարարը:
Բացի այդ, Զարիֆն ասել է, որ Թեհրանը սպասում է կողմերի պատասխանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր առաջարկած նախաձեռնության վերաբերյալ: «Մենք Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններից, ինչպես նաև ռուս և թուրք ընկերներից ակնկալում ենք իրենց կարծիքը այս ծրագրի վերաբերյալ»,- ասել է նա:
Հոկտեմբերի վերջին Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին, հատուկ բանագնացի կարգավիճակով, ուղևորություն կատարեց՝ Լեռնային Ղhարաբաղի ճգնաժամը լուծելու Թեհրանի նախաձեռնությունը առաջ տանելու ամար: Դիվանագետը այցելել է Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա:
Հարակից հրապարակումներ`
- Զարիֆ. Տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունն անհանդուրժելի է Իրանի համար
- Լավրովն ու Զարիֆը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան