«Անունս Արցախ է» երգը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» ընդունել է որպես հիմնադրամի հիմն
Հոկտեմբերի 30-ին կայացած առաջին Բարեգործական համերգ-դրամահավաքի ընթացքում Շուշան Պետրոսյանի կատարմամբ ներկայացվել է «Անունս Արցախ է» երգի պրեմիերան (երաժշտություն՝ Արման Ղազարյանի‚ խոսք՝ Ավետ Բարսեղյանի)։
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որք հիմնադրամը որոշել է այս երգն ընդունել որպես հիմնադրամի հիմն՝ լի հույսով, որ դրա ազդեցիկ ու անկեղծ ոգին բոլորին կմղի իրենց նվիրաբերություններով շարունակական ներդրում ունենալու մեր հերոսներին և նրանց ընտանիքներին ցուցաբերվող օժանդակության ազգանվեր գործում:
Հարակից հրապարակումներ`
- Բարեգործական համերգ-դրամահավաք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ
- Բարեգործական համերգների հասույթը՝ արցախցիների կարիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին