
Դեսին քաղաքի Հայկական հիշողության պետական կենտրոնի պղծումը Ցեղասպանության զազրելի կոչ է
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ամենայն խստությամբ դատապարտել է Դեսին քաղաքի Հայկական հիշողության պետական կենտրոնի պղծումը՝ որպես ժխտողականության և ատելության դրսևորում, որը հաջորդում է օրեր առաջ Սարսել քաղաքի Հայոց ցեղասպանության հուշակոթողի հանդեպ նմանօրինակ վանդալիզմին։
«Այս ամոթալի ոճրագործությունները հայ ժողովրդի դեմ ատելության և վայրագությունների հրահրում են, նոր Ցեղասպանության զազրելի կոչ, որոնց վկայությունն են Արցախի և նրա ժողովրդի հանդեպ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի կողմից իրագործվող պատերազմական հանցագործությունները»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Լիոնում քահանայի վրա կրակած տղամարդը ձերբակալվել է
- Ֆրանսիայում թուրքի մուրճի հարվածից տուժած հայը վիրահատության կարիք ունի