Թուրքիայում երկրաշարժից մահացածների թիվը հասել է 60-ի
Հոկտեմբերի 30-ին Թուրքիայի Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 60 մարդ է մահացել, 940-ը՝ վիրավորվել է, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Նոր տվյալների մասին լրագրողներին հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն Իզմիրում է գտնվում:
Ավելի վաղ հաղորդվում էր 43 զոհի մասին: Երկրի առողջապահության նախարարի խոսքով, 2076 փրկարարներ շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները 8 փլուզված շենքերի տարածքում:
Հիշեցնենք, որ 7.0 ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունցել Էգեյան ծովում հոկտեմբերի 30-ին: Մոտ 6.6 մագնիտուդով ցնցումները զգացվել են Իզմիրում և Ստամբուլում, ինչպես նաև Աթենքում և Կրետե կղզում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան