Ադրբեջանի կողմից սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, վիրավորվել է 141 մարդ. Արցախի ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները:
Արցախի ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 37 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 141 մարդ, որից 120 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 101-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
Արցախի Հանրապետության 160 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13100 մասնավոր անշարժ գույք, 2000 մասնավոր շարժական գույք, 2700 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Մանրամասները ներկայացված են կից տեղեկապատկերներում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի բնակավայրերի բնակիչները ժամանակին տարհանվել են. ՊՆ ներկայացուցիչ
- Փաշինյան. Արցախի խաղաղ բնակչությունը Ադրբեջանի հիմնական թշնամին է
- Թշնամու հարվածից Ակնաղբյուր գյուղում զոհվել է մեկ քաղաքացիական անձ, 6-ը՝ վիրավոր են. Բեգլարյան
- Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով կան քաղաքացիական վիրավորներ
- Գիշերը Արցախի խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ կրակ չի եղել
- Ունենք 36 քաղաքացիական զոհ, որոնցից 20-ը սպանվել է իր բնակության վայրում. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին