Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը լուսաբացին վերսկսվել է. Արցախի ԱԻՊԾ
Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։
Գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և Սերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։
Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, վիրավորվել է 141 մարդ. Արցախի ՄԻՊ
- Ստեփանակերտի երկնքում հակառակորդի ԱԹՍ է խոցվել. ՊԲ
- Աշխարհ, Մարտունի քաղաքում էլ են ապրում խաղաղ բնակիչներ. ՊՆ ներկայացուցիչ
- Նոր լուսանկարներ՝ հրթիռակոծված Ստեփանակերտից
- Առավոտյան հրթիռակոծվել են Ստեփանակերտի կենտրոնական շուկան և այլ բնակավայրեր. ԱՀ ԱԻՊԾ
- Թշնամին ռազմական ավիացիա է կիրառել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում. ԱԻՊԾ
- Բելգիացի քաղաքական գործիչը Ստեփանակերտում հայտնվել է հրթիռակոծության տակ
- Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին