Զարուհի Բաթոյան. Ոչ մի արցախցի դրսում չի մնա
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իրազեկում է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում.
«Ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիների կեցության խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է զանգել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 114 թեժ գծի հեռախոսահամարով:
Կարելի է այցելել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որը գործում է շուրջօրյա, որտեղ նաև գիշերելու հնարավորություն կա:
Ոչ ոք դրսում չի մնա, խնդրում եմ կեղծ լուրեր և խուճապ չտարածել»։