Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Բաքու
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիրևի հետ այսօր՝ նոյեմբերի 1-ին Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի մայրաքաղաք կայցելի Թուրքիայի պաշտպանության նախարարը: Լուրը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես ժամանել եմ նախագահի հանձնարարականով: Դուք ամեն օր խոսում եք նրա հետ, օրական առնվազն երկու անգամ, սակայն ես դարձյալ փոխանցում են Ձեզ նրա ողջույնները: Մենք ունենք նախագահի հանձնարարարականը միայնակ չթողնել Ադրբեջանին այդ գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու և գործել համատեղ: Մեր պաշտպանության նախարարը, մյուս գործընկերները, Բինալի բեյը նույնպես կժամանեն: Խորհրդարանի նախագահը գտնվում է այստեղ»,- ասել է Չավուշօղլուն։
Հարակից հրապարակումներ`
- Ժնևից առաջ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ
- Թուրքիայի պաշտպանության նախարարը արձագանքել է ԼՂ-ի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի առաջարկին
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան