Իրանի օդուժը երկօրյա զորավարժություններ կանցկացնի
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) օդուժը պատրաստվում է ռազմական ուսումնավարժանքներ իրականացնել Սպահան կենտրոնական նահանգում, փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը։
Օդուժի հրամանատար բրիգադային գեներալ Ազիզ Զասիրզադեն հայտնել է է, որ ամենամյա օդային զորավարժությունների իններորդ միջոցառումը կմեկնարկի նոյեմբերի 3-ին, Սպահանում:
«Յոթ ավիաբազաներ ներկայացնող ստորաբաժանումները կմասնակցեն երկօրյա զորավարժություններին, որոնց կներգրավվեն կործանիչներ, ռմբակոծիչներ, վերալիցքավորման և հետախուզական օդանավեր, ինչպես նաև ԱԹՍ-ներ։ Տարբեր տիպի հայրենական արտադրության ԱԹՍ-ներ, որոնք հագեցած են խելացի հեռահար ռումբերով և ռադիոլոկացիոն համակարգով, փորձարկվելու են այս զորավարժությունների ընթացքում»,- ասել է Ազիզ Զասիրզադեն:
Հրամանատարը հավելել է, որ առաջիկա զորավարժությունները կիրականացվեն պատերազմի ժամանակակից մարտավարությամբ՝ հավանական սպառնալիքներին հակազդելու պրակտիկայով:
Նշվում է, որ նմանատիպ զորավարժություններ Իրանում անցկացվում են ամեն տարի։
Իրանի պաշտոնատար անձինք բազմիցս ընդգծել են, որ երկիրը չի հապաղում ուժեղացնել իր ռազմական կարողությունները՝ ներառյալ հրթիռային հզորությունները, որոնք ամբողջովին նախատեսված են պաշտպանության համար։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի չի հանդուրժի ահաբեկչական խմբավորումների ներկայությունը իր սահմանների մոտ. Իրանի արտգործնախարար
- Վարդան Ոսկանյան. Իրանի առաջարկած կարգավորման ծրագիրն արդիական չէ
- Իրանի ԱԳ փոխնախարարը Երևանում անհանգստություն է արտահայտել պատերազմում ահաբեկիչների մասնակցության կապակցությամբ
- Իրանի ԱԳ փոխնախարարը Երևանում ներկայացրել է իր երկրի մոտեցումները ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ
- Իրանի փոխարտգործնախարարը ղարաբաղյան պլանով Մոսկվայում է
- Իրանի երկինքը բանակի ՀՕՊ ստորաբաժանման կարմիր գիծն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան