Մարտունիում անմահացավ եզդի Օթար Ամարյանը
Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի հիմնադիր և նախագահ Սաիդ Ավդակյանը տեղեկացնում է՝ անմահացել է ազգությամբ եզդի զինծառայող Օթար Ամարյանը։
«Եզդի զինծառայողը իր 22-ամյա կյանքը զոհաբերեց հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության, հանուն նրա, որ բոլորս խաղաղ ու անվտանգ ապրենք։ Նա անմահացավ երեկ՝ Արցախի Մարտունիի պաշտպանության համար մղվող համառ մարտերում։
Իրապես հայրենասեր էր։ Երկու տարի առաջ վերադարձավ հայրենիք՝ անմիջապես մեկնելով բանակ՝ մասնակցելու հայրենիքի պաշտպանության անձնանվեր գործին։ Պատերազմը սկսվելու առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում՝ թշնամուն պատճառելով մեծաքանակ կորոստներ։ Զինակից Ընկերներին քաջալերում էր, մշտապես կրկնում էր՝ «ավելի լավ է ընկնել քաջի մահով, քան թշնամուն զիջել մի թիզ հող»։ Այս քաջերի շնորհիվ է, որ մենք #հաղթումենք ։ Փառքդ հավերժ, զինվոր հերոս։
Երևանի Սիլիկյան թաղամասը (3-րդ գյուղ) սգի մեջ է»։
Հարակից հրապարակումներ`
- Եզդիների՝ պատերազմին ինքնակամ մասնակցելու փաստը ժխտելը առնվազն անթույլատրելի է. Բաքոյան
- Մարտերում եզդիական ջոկատներն իրենց պարտքը կառնեն իրենց ցեղասպանած սիրիացի ահաբեկիչներից. Բաքոյան
- Տղերքս եզդի Ռզգոյի հրամանատարությամբ են գիշերը լուսացրել. Բաքոյան
- Այս հանգանակությունը, դրամահավաքը ի սրտե նվիրում ենք Հայաստանին՝ մեր սուրբ հողին. ֆրանսիաբնակ եզդի
- Կազմավորվում է եզդիական երկրորդ ջոկատը. Բաքոյան
- Զովունիում ապրող եզդիներն ավելի քան 2 մլն դրամ են փոխանցել հիմնադրամին
- Արցախի նախագահն ընդունել է Եզդիների ազգային միության նախագահի գլխավորած պատվիրակությանը
- Պատրաստ ենք այսօր եզդիական ջոկատով մեկնել Արցախ՝ պաշտպանելու մեր սուրբ հողը. Բաքոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան