ՊՆ ներկայացուցիչ. Կարելի է ասել, որ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է
«Այսօր առավոտից թշնամու զորքերն ու ահաբեկչական խմբավորումները, վարձկանները, հրոսակախմբերը տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները՝ հիմնական փոքր խմբերով ու օջախային հարձակումներով»,-տեղեկատվական կենտրոնում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ամփոփելով օրվա ընթացքում ճակատում տեղի ունեցած իրադարձությունները։
Նրա խոսքով, թշանմին տեղ-տեղ կիրառել է հրետանի, որոշ տեղերում՝ նաև օդային հարձակման միջոցներ, մարտավարական օդուժ։
«Ողջ օրվա ընթացքում որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ չնայած որոշակի տեղի ունեցած մարտական գործողությունների։ Այս պահին էլ մարտերը շարունակվում են»,-ասաց նա։
Նա հիշեցրեց, օրվա ընթացքում հրապարակվել է գերի վերցված ևս մեկ վարձկան ահաբեկչի հարցաքննությունը, ով խոստովանել է, թե ինչպես հավաքագրվել, վճարվել, խնդրավորվել ու կիրառվել մեր դեմ։
«Այս կապակցությամբ կարող եմ ասել, որ բազում անակնկալներ կան, ինչքան էլ որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների մասնակցությունն ու կիրառությունը մարտական գործողություններին։ Շատ լավ գիտենք, թե ինչպես և որտեղ ինչ խնդիր են փորձում նրանց առաջ դնել։ Պետք է ասել, որ առաջաին գծում նրանց միջոցով մարտական առաջադրանքերի կատարումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, և հիմնական հույսը մնացել են վարձկանները»,-մանրամասնեց Ա. Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ-ն գերեվարել են ևս մեկ ահաբեկչի. ՊՆ խոսնակ
- Գերեվարված ահաբեկիչ. Ասված էր՝ ով սրտից թույլ է ու վախկոտ, թող հաբեր խմի
- ՊՆ ներկայացուցիչ. Պատերազմը շարունակվում է իր բոլոր ծանրություններով
- Արցախի բնակավայրերի բնակիչները ժամանակին տարհանվել են. ՊՆ ներկայացուցիչ
- Մեր ԶՈւ-երը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր. ՊՆ ներկայացուցիչ
- Աշխարհ, Մարտունի քաղաքում էլ են ապրում խաղաղ բնակիչներ. ՊՆ ներկայացուցիչ
- ՊՆ. Անհերքելի ապացույցներից հետո Ադրբեջանն անհաջող ջիգեր է գործադրում ջրից չոր դուրս գալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան