01.11.2020. Կորոնավիրուսի 2441 նոր դեպք է գրանցվել, 28 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 5392 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2441 նոր դեպք: Առողջացել է 510 մարդ։ Մեկ օրում մահացել է 28 մարդ, որից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ԱՆ-ի ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 92254 դեպք, որոնցից 55827-ն` առողջացած, 1363-ը` մահվան ելքով: Մահվան ևս 373 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 34691 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 407980 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 31.10.2020. Կորոնավիրուսով 50 հիվանդ է մահացել
- Ինչու կորոնավիրուսից մահացածների վերաբերյալ տվյալներ այլևս չեն հրապարակվում
- 30.10.2020. Կորոնավիրուսի 2398 նոր դեպք է գրանցվել, 32 մարդ մահացել է
- 29.10.2020. Կորոնավիրուսի 2383 նոր դեպք է գրանցվել, 31 մարդ մահացել է
- 28.10.2020. Կորոնավիրուսի 2241 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
- 27.10.2020. Կորոնավիրուսի 1600 նոր դեպք է գրանցվել, 34 մարդ մահացել է
- 26.10.2020. Կորոնավիրուսի 973 նոր դեպք է գրանցվել, 18 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան