
ԱՀԿ-ի ղեկավարն ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսի դրական դեպքի հետ շփումից հետո
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ինքնամեկուսացել է՝ Covid-19-ով վարակված անձի հետ շփումից հետո։ Այս մասին գրում է Guardian-ը։
Ադհանոմը թվիթերում հայտնել է, որ գտնվում է Ժնևում ու ախտանիշներ չունի:
«Ես լավ եմ և առանց ախտանիշների, բայց առաջիկա օրերին ինքնամեկուսացման մեջ կլինեմ՝ ԱՀԿ արձանագրություններին համահունչ և կաշխատեմ տնից», - ավելացրել է նա:
Ըստ Հոփքինսի համալսարանի տվյալների, կորոնավիրուսից մահացել է ավելի քան 1.2 մլն մարդ, վարակվել է մոտ 47 մլն-ը, ապաքինվել է 33 մլն-ից ավելին։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին