Աղասի Ենոքյան. Պարգևավճարները 21% -ով ավելացնելով՝ ստուգում են՝ ժողովուրդի ականջներից դեռ կարո՞ղ է կախել լապշա
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է.
«Բյուջեում պարգևավճարները ավելացնելը իշխանությունների ագահության արտահայտությունը չէ։ Իշխանությունները միշտ էլ առանց քաշվելու ձեռները կոխել են բյուջեի մեջ ու մեր փողերով իրար պատիվ տվել, և իրենց հաճախ նեղություն էլ չեն տվել համապատասխան օրինական ձևակերպումներ տալու։
Հիմա պարգևավճարներն ավելացնելով, նրանք ժողովրդի ամրության պաշարն են ստուգում։ Այո, ժողովուրդը դժգոհ է, որ սրանց ցանցառությունների պատճառով պատերազմը անխուսափելի դարձավ, ժողովորդը տագնապով է նայում Արցախի շարունակաբար կրճատվող քարտեզին, զոհերի թիվն անգամ պաշտոնական հաշվարկով անցել է հազարը, մի այդքան զոհ էլ տարել է մոլեգնող համաճարակը, թիկունքում իրական բարդակ է, բայց ժողովուրդը դեռ ամուր է, դիմանում է։
Դիմանում է, քանի որ ընդդիմությունը ռազմաճակատում է, որովհետև փակել են մամուլի բերանը, ժողովրդին էլ ասում են՝ ով չի կանգնում իշխանությունների կողքին, նա դավաճան է։ Չեն ասում, եկեք ձեր թոշակն էլ բարձրացնենք, այլ՝ կանգնեք իշխանությունների կողքին ու նայեք, թե ինչպես են լափում ձեր փողերը։
Ի վերջո, իրենք գիտեն մոգական բառերը՝ «ռոբասերժի թալանածը», «էդ դղյակները բանակի հաշվին են կառուցվել», «մարտի 1-ը», և հիմա, 2021թ․ բյուջեում պարգևավճարները 21% -ով ավելացնելով, ստուգում են՝ ժողովուրդի ականջներից դեռ կարո՞ղ է կախել այդ լապշան, թե՞ արդեն ոչ»։
Հարակից հրապարակումներ`
- Արման Ղուկասյանը՝ պաշտոնյաներին. Հրաժարվել 2021 թվականի բոլոր պարգևավճարներից
- 2021-ի բյուջեով պարգևավճաների համար 18 միլիարդ 825 միլիոն դրամ է նախատեսված. պատգամավոր
- «Հրապարակ». Նախարարները, փոխնախարարները շարունակում են առաջվա նման պարգևավճարներ ստանալ