Արաղչի․ Տարածաշրջանի երկրների մասնակցությունը հակամարտության կարգավորմանն Իրանի ծրագրի առանձնահատկություններից է
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Իրանի առաջարկած նախաձեռնությունը հիմնված է միջազգային ընդունված մի քանի սկզբունքների վրա, ներառյալ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը, սահմանների անձեռնմխելիության սկզբունքը, օկուպացիային վերջ տալը, փոքրամասնությունների իրավունքների հարգումը և փախստականների վերադարձը: Այս մասին գրում է Pars Today-ը։
«Իրանի առաջարկը կարող է օգնել խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը», - ասել է Արա:
Ադրբեջանի ITV- ին տված հարցազրույցում, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման Իրանի ծրագրին, Սեյյեդ Աբբաս Արաղչին ասել է.
«Իրատեսական և տարածաշրջանային մոտեցումը, տարածաշրջանի ազդեցիկ երկրների մասնակցությունը հակամարտության լուծման գործընթացին, Իրանի ծրագրի առանձնահատկություններն են: Իրանն այս ծրագրով առաջարկում է տարածաշրջանային համագործակցության միջոցով հասնել հակամարտության կարգավորմանը, ապահովելով կողմերի պահանջները»:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Իրանի հատուկ բանագնացը նշել է, որ այս իրավիճակում յուրաքանչյուրի պարտքն է գործադրել բոլոր ջանքերը և հաշվի առնել բոլոր գաղափարները, որ կարող են արդյունավետ լինել: Նրա խոսքերով. «Իրանի առաջարկը ներկայացվել է կողմերին և եթե այն գործադրվի, կարող է վերջ դնել հակամարտության հետևանքով մարդկային ու նյութական կորուստներին»:
«Եթե բոլոր կողմերը բարի բարի կամք դրսևորեն և կանխվի արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը, որոնք ձգտում են ոչնչացնել հարաբերությունները, մենք արդյունքի կհասնենք», - ասել է նա:
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը հակամարտության վերսկսման առաջին իսկ օրից կապի մեջ է եղել կողմերի հետ, նպատակ ունենալով աջակցել բախումների դադարեցմանը:
Նա նշել է.«Իրանի դիրքորոշումը մշտապես եղել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելը, օկուպացիային վերջ տալը և գրավյալ տարածքների ազատագրումը: Վերջին 27 տարիների ընթացքում, այս դիրքորոշումը չի փոխվել»:
Արաղչին Իրանի կարգավորման պլանը ներկայացնելու համար այցելեց նաև Հայաստան ու հանդիպեց ՀՀ ԱԳ նախարարին։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարը, մեկնաբանելով հակամարտության կարգավորման հարցում Իրանի միջնորդության մասին առաջարկները Ria-ին ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման միակ համաձայնեցված ձևաչափն է, որոնց դերը հաստատվել է հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությունում և դրան հաջորդած հոկտեմբերի 17-ին ու 25-ին հայտարարություններում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան