Արզումանյան փողոցում վթարի հետևանքով կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 1-ին, ժամը 19։49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած։
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը․ կա տուժած։
Մինչ շտապօգնության աշխատակիցների՝ դեպքի վայր հասնելը փրկարարներն ուղևոր Կարեն Ս․-ին (ծնված 1963 թ․) ցուցաբերել են առաջին օգնություն․ քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան