Թուրքիայում նեղսրտել են Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչների մասին իրանական հեռուստաալիքի լուրից
Թուրքական ազգայնական ուղղվածության լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է իրանական İrib News-ի՝ Անկարայի կողմից սիրիացի վարձկաններին Ադրբեջան տեղափոխելու մասին ռեպորտաժին: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Թուրքական աղբյուրը նշել է, որ իրանական պետական հեռուստաալիքի հեռարձակած կադրերը սոցցանցում հրապարակել է լրագրող Թահա Քերմանին։ Նա տեղեկացրել է, որ ռեպորտաժում մանրամասներ են հաղորդվում Սիրիայից Ղարաբաղ հազարավոր վարձկաններ ուղարկելու մասին:
Թուրքական ազգայնական լրատվամիջոցի խմբագրականում նեղսրտել են հատկապես այն բանից, որ ռեպորտաժի մեջ ապացույցների շարքում ներառվել են կադրեր/նկարներ՝ հրապարակված ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի կողմից:
Աղբյուրը շեշտել է այս օրերին թուրքական մամուլում տարածված այն տեսակետը, ըստ որի՝ Իրանը ցույց է տալիս, թե չեզոք է, սակայն իրականում օգնում է հայկական կողմին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան