ՀՕՖ-ի աջակցությամբ ձեռք կբերվեն ռեագենտներ
Արձագանքելով առողջապահության նախարարության կողմից ներկայացված հրատապ կարիքին և միավորելով ջանքերը COVID-19-ի դեմ պայքարում` Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) և ՀՕՖ-ի «Այո» հարթակը ֆինանսական աջակցություն են տրամադրել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին կորոնավիրուսային հիվանդության թեստերի ռեագենտներ ձեռք բերելու նպատակով:
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից ու մանրամասնում են, որ ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 40 հազար ՊՇՌ թեստ էր տրամադրել Հայաստանին, սակայն առանց ռեագենտների, առանց որոնց անհնար է իրականացնել ՊՇՌ հետազոտություն:
Այսպիսով, հաշվի առնելով պահի հրատապությունն ու հիվանդության տարածման միտումները, պահանջարկը կհամալրվի ՀՕՖ-ի ջանքերով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա