
Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը
Նոյեմբերի 1-ին և 2-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հանգամանալից քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի օրը հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին համապատասխանաբար հեռախոսազրույցներ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանգամանալից քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը»,-ասվում է հաղորդագրության մեջ: