Վարդան Ոսկանյան. Նախիջևան առաքված բաշիբոզուկների 30 դիակները ցուցիչ են, որ Ադրբեջանում արդեն կա զինվորական ռեսուրսի պակաս
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքում հրապարակել է Նախիջևանում արված տեսանյութ, որտեղ Արցախում սպանվածների հուղարկավորության կարգ է։ Նա գրում է.
«Չնայած Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում խստագույն գրաքննությանը և տեղեկատվության սահմանափակմանը, ուշադիր վերլուծողը կարող է չափազանց հետաքրքրական և օգտակար տեղեկատվություն ստանալ բաշիբոզուկների մասին։
Մասնավորապես, միայն այսօր Նախիջևան առաքված բաշիբոզուկների 30 դիակները ցուցիչ են այն բանի, որ արհեստածին Ադրբեջանի «մայրցամաքային» հատվածում արդեն կա զինվորական ռեսուրսի պակաս, և Բաքվի բռնապետը ստիպված է եղել արտատարածքի (էքսկլավի) մարդուժը (ամենայն հավանականությամբ, հատուկջոկատայիններին) տեղափոխել պատերազմական գոտի, որտեղ էլ նրանք ոչնչացվել են մեր փառապանծ բանակի կողմից։
Կից տեսանյութում՝ ոչնչացված բաշիբոզուկների դիակների առաքումն է Նախիջևան»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ ներկայացուցիչ. Կարելի է ասել, որ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է
- Քաղաքագետ. Սա արդեն Բաքվի կորպուսի մաշվելուց հետո վերջին ռեզերվն է