Ֆրանսիական համալսարանի ռեկտոր․ Աշխարհն, ինչպես 1915թ-ին, շրջել է գլուխը և զբաղված է իր փոքրիկ հոգսերով
Այնժամ, երբ հայ քաղաքացիները կրկին բարբարոսության զոհ են, աշխարհն, ինչպես 1915թ-ին շրջել է գլուխը և զբաղված է իր փոքրիկ հոգսերով։ Միայն Ֆրանսիան է, որ բոլոր միջոցներով փորձում է դադարեցնել կոտորածն ու ավերածությունները։ Այս մասին թվիթերում գրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը։
«Ուսանողներիցս 3-ն արդեն զոհվել են՝ պաշտպանելով իրենց փոքր ազգը, որն ապրում է այս հողի վրա վաղեմի ժամանակներից։ Երբ գրկեցի մարտում մահացած առաջին ուսանողի ծնողներին, զգացի վիշտը, հուսահատությունը, բայցև ուժը մի ժողովրդի, ով երբեք չի զիջի՝ անսալով սպառնալիքին և բռնությանը։
Այդ կամքի խորհրդանիշն է Գեղարդի վանքը՝ ժայռափոր, հղկված հմուտ և բարեպաշտ արհեստավորների կողմից, պաշտված որպես իր տուժած քրիստոնյաներին պաշտպանող թալիսման»,-գրում է ռեկտորը։
(1/4) #Arménie : alors que des civils arméniens sont une nouvelle fois victimes de la barbarie, le monde comme en 1915 détourne la tête et se préoccupe de ses petits soucis. Seule la France essaie par tous les moyens de faire arrêter l’hécatombe et les destructions.
— Recteur Ufar (@RecteurUfar) November 2, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա