Արցախյան հակամարտության գոտում կարող է ռազմական հանցագործություններ են եղել . ՄԱԿ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչալետը մտահոգություն է հայտնել Արցախում զինված հակամարտության ընթացքում բնակելի թաղամասերում տեղի ունեցող անխնա հարձակումների առնչությամբ՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունները կարող են իրենցից ռազմական հանցագործություններ ներկայացնել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով Բաչալետի գլխավորած վարչության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ գերագույն հանձնակատարն անհանգստություն է հայտնել Արցախի հակամարտության գոտում և դրա շուրջ բնակելի թաղամասերում անխտիր հարձակումների առնչությամբ, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին, և նախազգուշացրել է, որ դրանք կարող են ռազմական հանցագործություններ լինել։
Բաչալետը հիշեցրել է հակամարտող կողմերին արվող բազմաթիվ կոչերի մասին՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ խուսափելու կամ նվազեցնելու մարդկային կորուստները խաղաղ բնակչության շրջանում և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ դպրոցներին և հիվանդանոցներին վնաս հասցնելը։
«Դրա փոխարեն տներ են ավերվել, փողոցներ են վերածվել ավերակների, իսկ մարդիկ ստիպված են փախուստի դիմել և անվտանգություն փնտրել նկուղներում»,- ասել է Բաչալետը:
Նրա խոսքով, միջազգային իրավունքն արգելում է հարձակումները, որոնք իրականացվում են առանց ընտրության կամ համամասնության սկզբունքի պահպանման:
Հարակից հրապարակումներ`
- WarGonzo. Ստեփանակերտի շուկային հարվածել են «Գրադ» կայանքից
- Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով. Արտակ Բեգլարյան
- Լրագրողներին դիտավորյալ թիրախավորող հարձակումները ռազմական հանցագործություններ են․ ԵԽ պլատֆորմի գործընկեր կազմակերպություններ․
- Ինչ է կատարվել Ստեփանակերտի հիվանդանոցում հրթիռակոծման ժամանակ. կադրեր ներսից
- Ոչ մի երկիր չի կարողացել հասնել հաջողության՝ ռազմական հանցագործություններ կատարելով. Վլադիմիր Վարդանյան
- Կան անհայտ կորած քաղաքացիներ, և ռիսկը մեծ է, որ նրանք ենթարկվել են ռազմական հանցագործությունների. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան