Սփյուռքահայ արվեստագետ կամավորներին Ադրբեջանը վարձկաններ է ներկայացնում
Աշխարհի տարբեր քաղաքներից չորս սփյուռքահայ երիտասարդներ լսելով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մասին անմիջապես եկել են Հայաստան: Ժամեր անց հայրենադարձ կամավորականներն ադրբեջանական քարոզչամեքենայում դարձել են վարձկաններ:
«Զենք բռնել չգիտենք, սուրճ լավ ենք սարքում: Կարևորը դա է, լավ սուրճ ենք սարքում, մեզ փնտրում են, որ իրենց համար լավ սուրճ սարքենք»,- Արցախի Տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում ներկայացված տեսանյութում ասում է կամավորներից մեկը:
Նրանց զենքը լեզուն է, ամեն մեկը 4 և ավելի լեզու գիտի: Նրանք այժմ Արցախ մտնող ու այնտեղից դուրս եկող ամեն մեքենա ստուգում են, ով հայերեն չի խոսում, նրանց հարցուփորձ են անում:
Թշնամու կողմից ահաբեկիչ համարվող արվեստագետ կամավորները վստահ են՝ հաղթելու ենք աղոթքով, մի քիչ երգով:
Տեսանյութը՝ Առաջին ալիքի «Լուրերի»:
Հարակից հրապարակումներ`
- Թույլ չենք տալու, որպեսզի Թալեաթ փաշայի երազանքն իրականանա. կամավորական
- Կամավորները՝ ընկերոջը. Մի բուկետ լիզիանտուս բերեիր Ալիևի համար
- Տավուշի կամավորականների մարզումները ռազմաճակատ մեկնելուց առաջ
- Արցախում կամավորներ են պետք
- Սյունիքի սահմանները պաշտպանելու համար կամավորներ են շտապ պետք
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան