Տնտեսություն 11:09 02/11/2020 Հայաստան

2020 թ-ի համար կանխատեսվում է տնտեսական աճի բացասական 6% մեծություն. Ջանջուղազյան

«Եթե մենք 2020 թվականի համար կանխատեսել էինք ունենալ 7 տրիլիոն 95 մլրդ դրամանոց ՀՆԱ, ապա այժմ ակնհայտ է, որ մոտավորապես 1 տրիլիոնի չափ գերագնահատած ցուցանիշի հետ գործ ունենք, և դա հայաստանյան ֆենոմեն չէ, դա աշխարհի բոլոր երկրներին բնորոշ գործընթաց է»,- այսօր խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով, այժմ կառավարությունը փորձել է նախագծել այնպիսի ծրագիր, որը կծառայի իր առաքելությանը, որը հնարավորություն կտա արագ վերականգնում ունենալ և ապահովել դրա համար անհրաժեշտ հատկացումների մակարդակը.

«Անորոշության աստիճանը չափազանց բարձր է, բայց այս պայմաններում օգտագործվել են այն տվյալները, այն տեղեկությունները, որոնք հասանելի են եղել։ Օգտագործվել է արդիական լավագույն մեթոդաբանությունը՝ կանխատեսելու թե՛ մակրո, թե՛ բյուջետային շրջանակը։ Նպատակադրվել ենք տնտեսական աճի վերականգնում և պոտենցիալի մեծացում ունենալ»։

Ըստ նախարարի, 2021 թվականի բյուջեի նախագծում 215 մլրդ դրամ է կազմել կապիտալ ծրագրերի համար նախատեսված միջոցների չափը, կամ կանխատեսվող ՀՆԱ-ի 3.2% -ը, ինչը գերազանցում է մեր երկրի պատմական միջին կարողությունը՝ կապիտալ ծախսեր իրականացնելու համար։

«Բացի այդ, մենք ունենք նաև միջանկյալ լուծում 2021 թվականի բյուջեում, որի նման օրինակ ունեցել ենք նաև 2020-ի համար, երբ առանձին հավելվածով առաջարկել ենք կապիտալ ծրագրերի առաջնահերթություններ հանդիսացող ծախսերի ցանկ, որն այս դեպքում նույնպես կիրառել ենք։ Ընթացիկ ծախսերի համար մենք նոր պարտավորությունների հարց չենք քննարկել, այլ կիրառել ենք մոտեցում՝ հաշվի առնելով 2019 թվականի փաստացի ծախսերը, ինչպես նաև 2020 թվականի բյուջեով նախատեսված ցուցանիշները»,- ներկայացրեց ֆինանսների նախարարը։

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2020 թվականի ընթացիկ ծախսերում եղել են էական աճեր,  մարդկային կապիտալում ներդրումների բարելավում է եղել, և 2019 թվականի հետ համեմատած, այս ուղղությամբ ծախսերը եղել են այս բաշխմամբ՝ առողջապահության ոլորտ՝ 22% աճ, ինչը 2021-ին մոտ 2.1%-ով ևս կաճի.

«ԿԳՄՍ ոլորտում իրականացվող ծրագրերի համար հատկացումների աճը 2020-ին նախորդ տարվա հետ համեմատ եղել է 11%, ինչը 2021-ին մոտ 1.2%-ով էլի կաճի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի համար շուրջ 11%-ի աճ է եղել 2019-ի համեմատ։ Եվ 2021-ին նախատեսվում է ևս 2.2% աճ»։

Ինչ վերաբերում է մակրոտնտեսական կանխատեսումներին, ապա ֆինանսների նախարարը հայտնեց՝ ենթադրվում է, որ 2020-ը կավարտվի 4.4% տնտեսական անկմամբ։

«Համավարակի ազդեցությամբ պայմանավորված 2020-ի առաջին կիսամյակում ՀՀ ՀՆԱ-ն կրճատվել է 5.7%-ով։ Հիմնական բացասական ազդեցությունն արձանագրվել է ծառայությունների ոլորտում։ Պահանջարկի նվազումն էլ պայմանավորված է եղել սպառման ու ներդրումների կրճատմամբ։

Տարեսկզբից մեր տնտեսությունում արձանագրված էր անցյալ տարեվերջի լավատեսական սպասմանը համապատասխան զարգացում, և աճի համեմատաբար բարձր տեմպեր էին նկատվում, մինչդեռ մարտ ամսից դրանք կտրուկ դանդաղեցին։ Ամենից խորը տնտեսական անկում ունեցանք ապրիլ ամսին, ինչը որոշակիորեն մեղմվեց մայիսին։ Հուլիս ամսին տնտեսական ակտիվության անկումը կրկին խորացավ, սակայն օգոստոսին նկատվեց դրա մեղմում։ 2020-ի համար կանխատեսվում է տնտեսական աճի բացասական 6% մեծություն, իսկ 2021 թվականի համար այն գնահատված է 4.8%»,- ներկայացրեց Ատոմ Ջանջուղազյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:58
Մեղավոր են նախկիններն ու Բայդենը. Զելենսկի
«Մենք չպետք է տայինք միջուկային զենքը, այն հիմարություն էր, լիովին անտրամաբանական»,-strana.today-ի փոխանցմամբ՝ ասել է Վոլոդիմիր...
Աղբյուր` Panorama.am
22:46
Բքվում «դատական» բեմականացման ժամանակ մերժվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը տնային կալանքի տակ տեղափոխելու միջնորդությունը
Բաքվում տեղի է ուրնեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս ռազմագերիների մասով  դատական բեմադրությունը, որի ժամանակ մերժվել ...
Աղբյուր` Panorama.am
22:08
Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը. Գերմանիայի դեսպանը՝ Ծիծեռնակաբերդում
Հայաստանում ԳԴՀ-ի դեսպանատունը հաղորդագրություն է հրապարակել Ծիծեռնակաբերդ դեսպան Կլաուդիա Բուշի այցելության վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
21:16
Կինը դшնшկահшրել է ամուսնուն ծեծած տղամարդուն՝ նրա ընկերների ներկայությամբ
 Հունվարի 22-ին ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Վաղը կլիներ ձեր տոնը․․․․Արման Թաթոյան
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Եռաբլուրից լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Վաղը կլիներ ձեր տոնը։ Վերքերը չեն սպիացել, ձեր...
Աղբյուր` Panorama.am
20:47
Սա ոչ միայն միջազգային իրավունքի անտեսում է, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար․ Արմեն Գևորգյան
Բաքվում մեկնարկած ցուցադրական «դատավարությունները» ոչ միայն ողբերգություն  են հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 19:45-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են
Հունվարի 27-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:33
Նոան ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոն Զենիթին
Դոհայում մարզական հավաք անցկացնող Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոնին՝...
Աղբյուր` Panorama.am
20:21
Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթն ընդունված է․ Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը գրում է․ «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Թուրքիան փորձում է փոխարինել Ռուսաստանին ԵՄ-ի գազի շուկայում
Թուրքիան վերսկսել է բանակցությունները Եվրամիության (ԵՄ) հետ էներգետիկ հաբ դառնալու հարցով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին փոխանցել է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոն է ստացել
ՀՀ Դատախազությունից հայտնում են, որ Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված...
Աղբյուր` Panorama.am
19:44
Նման հայտարարությունները Հայ դատի ցանցին խանգարում են ավելի շատ, քան ադրբեջանաթուրքական սադրանքները․ ՀՅԴ
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել,որում ասվում է․ «Օրեր առաջ շվեցարահայ համայնքի մի քանի...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանը, ենթակառուցվածքային ծրագրերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
19:17
Անընդունելի է ՀՀ պետական օրհներգը փոփոխությունների ենթարկելու նախաձեռնությունը․ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունն անընդունելի է համարում Հայաստանի գործող իշխանությունների կողմից ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը
Երևանի քաղաքապետարանը ներդրել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման միասնական համակարգ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է, կա տուժած
Հունվարի 27-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը․ Մայր Աթոռ
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի պարզաբանում է տարածել Նիկոլ Փաշինյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության վերաբերյալ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացին կազատվի էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 դրամ վճարից
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն...
Աղբյուր` Panorama.am
18:08
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կեղծ օղիների շշալցման հերթական դեպքն է բացահայտվել
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հունվարի 24-ինտեղեկություններ էին ստացվել, որ Շիրազի փողոցում գործող անհատ ձեռնարկատիրության...
Աղբյուր` Panorama.am
17:54
Հայաստանում 2024-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնnւթյան 15 դեպք է գրանցվել 24 տուժողով. Զեկույց
«2024 թվականը հագեցած է եղել բազմաթիվ իրադարձություններով, այդ թվում խնդիրներ են եղել խոսքի ազատության, լրագրողների և լրատվամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:51
էլեկտրոնային ստորագրության համար գանձած գումարները պետք է հետ վերադարձվեն. Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է. «45 մլրդ դրամ: Է-կենգի կողմից էլեկտրոնային ստորագրության ակտիվացման  ամենամյա 3000 դրամ...
Աղբյուր` Panorama.am
17:41
Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Ոսկան Սարգսյան
«Այսօր՝ հունվարի 27-ին Իջևան համայնքի ավագանին 15 կողմ, 3 դեմ քվեներով որոշել է հավանություն   տալ  Տավուշի մարզի Տավուշ-2...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ծխախոտ արտադրող և ներմուծող երեք ընկերություն Հայաստանի 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում են
Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների...
Աղբյուր` Panorama.am
17:22
Շնորհակալ եմ, որ Աննան տանն ունենա կոմպոզիտոր, բայց մեկ այլ կոմպոզիտորի նվիրի այսքան ուշադրություն. Տիգրան Մանսուրյան
Ներկայացվեց Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը՝ նվիրված կոմպոզիտորի 85-ին ամյակին
Աղբյուր` Panorama.am
17:12
Հունվարին ամսական տեղումների քանակը կազմում է նորմայի ընդամենը 15-20%-ը
Այս  տարվա հունվարի 24-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը Արագածոտնի բարձր լեռնային հատվածներում կազմել է 52սմ, Արագածոտնի լեռնային...
Աղբյուր` Panorama.am
16:58
Գյումրու եկեղեցիներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 27-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
16:52
Եղիշե Մելիքյանը մնում է. «Փյունիկ»
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը:...
Աղբյուր` Panorama.am
16:43
Փարիզում հրդեհվել է 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի պատմական շենքի աշտարակը
Երկուշաբթի գիշերը Փարիզի 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի շենքի աշտարակը այրվել է, և այն փրկելու համար հարյուրից ավելի հրշեջ է կանչվել։...
Աղբյուր` Panorama.am
16:41
ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր
ARARAT թանգարանը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը և արդեն 5-րդ անգամ արժանանում է «World Travel Awards» բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին
13:45 27/01/2025

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}