Դադարեք այսքան կեղծ լինելուց. Ակցիա՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փակել են գրասենյակի մուտքը՝ պահանջելով հանդիպում գրասենյակի ղեկավարը Շամբի Շարփի հետ: Նրանք ցանկանում են բարձրաձայնել ու հրավիրել միջազգային կառույցի ուշադրությունը Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների վրա, ներկայացնել Արցախում կատարված բոլոր պատերազմական հանցագործությունները:
ՄԱԿ-ի գրասենյակից ցուցարարներին փոխանցել են, որ ներսում աշխատակիցներ չկան, մինչդեռ իրենք տեսել են դրսում կայանցած ծառայողական մեքենաներ, նաև աշխատակիցների:
«Ներսում լիքը մարդ կա, նրանք վախենում են դուրս գալ և մեզ հստակ պատասխանեն: Չենք հեռանալու այնքան ժամանակ, մինչև դուրս չգան: ՄԱԿ-ի գրասենյակից ոչ մի մուտքից մարդ դուրս չի գալու: Եթե դուք այդ քաղաքականությունն ենք ուզում, մենք կորդեգրենք ավելի կոպիտ քաղաքականություն»,- ասացին ակցիայի մասնակիցները:
Նրանցից մեկն ընդգծեց. «Ռուսաստանի նկատմամբ մի Նավալնու պատճառով պատժամիջոցների շղթա կիրառեցին, իսկ սահմանում զոհված հայ զինվորների, պատերազմական հանցագործություններ համար Ադրբեջանի, Թուրքիայի նկատմամբ գոնե մեկ պատժամիջոց չեք սահմանել, որպեսզի հայ հասարակությունը հավատա ձեր գոյությունը: Դադարերեք այսքան կեղծ լինելուց»:
«Եթե մեր մի զինվորի գլուխը գնահատում են 100 դոլար, ձեզ ձեր լռության համար ինչքա՞ն են վճարել»,- նշեց ակցիայի մեկ այլ մասնակից:
Նրա խոսքից հետո հավաքվածները սկսեցին գոռալ՝ ամոթ, անոթ:
«Դուք պետք է լքեք Հայաստանը, այստեղ անելիք չունեք: ՄԱԿ-ի ձեռքերն արյունոտ են»,- բղավում էին ակցիայի մասնակիցները:
Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բարձրացված դրոշը ձողով իջեցրեցին և պոկեցին:
«Եթե օրենքի պաշտպաններից որևէ մեկը կհանդգնի ասել, թե ինչու են դրոշը հայ խաղաղ ցուցարարները փոկել, ասեք, որ հայ զինվորի մահվան համար, նրանց լռության համար ենք պոկել դրոշը»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Մեկ ուրիշը շարունակեց. «Եթե արհամարհեցին մեզ ու դուրս չեկան, մենք էլ արհամարհում ենք իրենց դրոշը»:
Ակցիայի մասնակիցները պայմանավորվեցինք վաղը կրկին հավաքվել ՄԱԿ-ի գարսենյակի դիմաց՝ այս անգամ արդեն սև զգեստներով ու ծաղկեպսակով՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հոգեհանգստին:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել
- Նեբենզյան հայտնել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբ կարող է վերադառնալ ղարաբաղյան իրավիճակի քննարկմանը
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երրորդ անգամ ողջունում է հրադադարի համաձայնությունը
- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգողը բողոքող քաղաքացիներին խոստացել է ավելի ակտիվացնել ջանքերը
- Կոչ ենք անում ՄԱԿ-ի ԱԽ-ին Արցախի ողջ տարածքում հայտարարել ոչ թռիչքային գոտի. ԼՀԿ
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հումանիտար զինադադարի պարտավորությունները
- ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Ադրբեջանի գործողությունների արդյունքում վիրավորված երեխաներին
- Դիմում ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին` գործելու իր մանդատին համահունչ. ՀԿ-ներ
- Ակցիա ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի մոտ. Ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը
- ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա․ Ալիևը պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առաջ
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան