Ննգի համայնքի ղեկավար. Թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են անտառային ծածկույթները
Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը հայտնել է, որ արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150հա տարածք:
«Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։
Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել»,- Արցախի Տեղեկատվական շտաբի հաղորդմամբ ասել է Ննգի համայնքի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Շոմբի Շարփն ուշադրություն է հրավիրել Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակի կիրառմանը
- Ադրբեջանը արգելված՝ ֆոսֆորային զինատեսակներ է կիրառում Արցախի դեմ
- Ադրբեջանական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ․ ՊԲ
- Ուսումնասիրում ենք թշնամու կողմից ֆոսֆորային արկերի և միջոցների կիրառությունը. ՊՆ ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին