Քորնել Ռոնալդ Ուեսթ․ Մենք չենք ատում Ադրբեջանից, Թուրքիայից քույրերին ու եղբայրներին, ատում ենք բնաջնջումը և հպատակությունը
Ամերիկացի փիլիսոփա, աստվածաբան, գրող, գրաքննադատ, դերասան և քաղաքացիական իրավունքների պաշտպան Քորնել Ռոնալդ Ուեսթը Լոս Անջելեսի համալսարանում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով գիտաժողովին համերաշխության ուղերձ է հղել, ինչպես ինքն է ասում պատմական մի ժողովրդի։
Քորնել Ռոնալդ Ուեսթը խոսքերն սկսում է Մեսրոպ Մաշտոցի հայերեն գրած առաջին բառերով՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», ասում, որ այն վճռական հիմք է գոյատևող և ծաղկող հայ ժողովրդի համար։ Նշում է, որ մարդկության պատմության մեջ հազվադեպ է պատահել, որ մի ժողովուրդի ինքնությունը այնքան հիմնովին կենտրոնանա Հիսուս անունով պաղեստինցի հրեայի ու քրիստոնեության վրա։
«Ունիվերսալիզմը, ինտերնացիոնալիզմը, ուստի Երուսաղեմի մարգարեական ժառանգության և Աթենքի Սոկրատական ժառանգության մեջ արմատավորված հայ լինելու բնորոշ առանձնահատկությունն այն է, որ մենք սկսում ենք համերաշխությունից»,-ասում է գիտնականը:
Նշում է, որ ներկայումս նեոֆաշիստները լարումներ են առաջացնում ամբողջ աշխարհում։
Ասվում է, որ երբ խոսքը գնում է պատմության, սպանության, խելագարության, բնաջնջումների, Ադանա, Համիդիան, Ռաֆայել Լեմկինը ցեղասպանություն բառն կիրառեց մտքում ունենալով հայ քույրերեին ու եղբայրներին։
«Այդ պատմությունը չպետք է մեզ պարալիզացնի, կուրացնի։ Մենք չենք ատում Ադրբեջանից, Թուրքիայից, Օսմանյան կայսրությունից քույրերին ու եղբայրներին, մենք ատում ենք գերիշխանությունը, բնաջնջումը և հպատակությունը։ Ինչո՞ւ, քանի որ մենք էլ ունալ գերիշխելու, ատելու մյուսներին, բայց մենք մերժում ենք լուռ լինել, մերժում ենք ձայներս կտրել, երբ մեր սիրելիներին հպատակեցնում են, գերիշխում են ու ոչնչացնում են»,-ասում է Ուեսթը, խոսելով հայկական հարուստ մշակույթի մասին, հիշատակելով Վիլյամ Սարոյանին, որը կարևոր ազդեցություն է ունեցել իր մտածողության վրա։
Ուեսթը կոչ է անում չընկճվել, թույլ չտալ ոչ մի բանի մարել կրակը։
«Այն սուրբ կրակը, որ վառվում է Ձեր մեջ, այն վառվում է այնպես, որ դուք կասեք ճշմարտությունը, կփնտրեք արդարություն»,-ասում է Քորնել Ռոնալդ Ուեսթը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան