ՊՆ ներկայացուցիչ. Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք
«Անցած գիշեր Արցախի հյուսիս-արևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձեր, դրանք բոլորը տապալվել են»,-տեղեկատվական կենտրոնում ամփոփելով անցնող օրվա իրադարձությունները ռազմաճակառում՝ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, արդեն պաշտոնապես էլ հայտարարվել է, որ նախաձեռնված բոլոր հարձակումները տապալվել են, հետ են մղվել, որոշ ստարաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են։
Բանախոսի ներկայացմամբ, վաղ առավոտյան ժամը 7-ից սկսած սահմանագոտու այլ հատվածներում՝ հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնական ուղղությամբ՝ Մարտունի, հարավային հատվածում տարբեր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերը հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկել։
«Այսօրվա հարձակումներն իրենց սաստկությամբ, ուժգնությամբ որոշակիորեն տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։ Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ, սակայն Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք՝ Մարտունիից հարավ դեպի Ճարտար ուղղությամբ»,-հայտարարեց նախարարության ներկայացուցիչը։
Հովհաննիսյանն ասաց, այս պահին էլ մարտերը շարունակվում են, ընդհանուր առմամբ, այսօրվա բոլոր հարձակողական գործողությունները, որոնք եղել են 3-4 ուղղությամբ, տապալված են։
«Կիրառվել են հիմնականում վաշտ, գումարտակ չափի ստորաբաժանումներ, ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են, այդ թվում ժամը 18։10-ի հատվածներում հրետանային հարվածների ընթացքում Սյունքիի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ, որը վարվել է մեր դիրքերի վրա, տուժել է համայնքը, կա մեկ զոհ, որի մասին պաշտոնապես հայտարարվել է»,-ասաց բանախոսը։
ՊՆ ներկայացուցչի հավստամամբ, ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկելի է, հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի վրա
- Հերթափոխ կազմակերպելու արդյունքում կարող ենք կորցնել և հերթափոխվողներին, և հերթափոխողներին. ՊՆ ներկայացուցիչ
- ՊՆ խոսնակ. Հակառակորդին ջախջախելիս վիրավորում է ստացել մեկ զինծառայող
- ՊԲ գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել. Արցախի ՊՆ
- ՊՆ ներկայացուցիչ. Կարելի է ասել, որ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է
- ՊՆ ներկայացուցիչ. Պատերազմը շարունակվում է իր բոլոր ծանրություններով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան