Ֆրանսիան հայտարարեց թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման լուծարման ու արգելման մասին
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինն այսօր Ազգային ժողովի իրավաբանական հանձնաժողովի առաջ հայտարարեց, որ կառավարությունը չորեքշաբթի օրը Նախարարների խորհրդում որոշում կկայացնի «Գորշ գայլեր» շարժման լուծարման մասին: Այս մասին գրում է ֆրանսիական DNA-ը։
Կայքը նշում է, որ հատկապես հայերի դեմ իրականացված բռնության ակունքներում է գտնվում այս ուլտրաազգայնական թուրքական շարժումը, հավելելով, որ կիրակի օրը այն պղծել էր Դեսին համայնքում Հայոց ցեղասպանության հուշահամալիրը։
Նշենք, որ Հայկական հիշողության կենտրոնի և ցեղասպանության հուշարձանի հետ կապված դեպքը ստորագրված էր «Գորշ գայլերի» կողմից, եղել են «Գորշ գայլ» և «Ռեջեփ Թայիփ Էրդողան» գրությունները։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը հայտնել էր, որ կապի մեջ են Ներքին գործերի նախարարության հետ, որպեսզի արագորեն այս շաբաթ որոշեն լուծարել և արգելել «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան