ՊՆ ներկայացուցիչ. Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է
«Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց կայուն է»,-«Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից
«Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա»,-հայտարարել էր Արայիկ Հարությունյանին։
Դրանից հետո նրան շնորհվեց «Արցախի հերոս» կոչումը։
Հարակից հրապարակումներ`
- Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
- Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում. Վահրամ Պողոսյան
- Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից