Թշնամին փորձել է առաջխաղացում ունենալ Շուշիի ուղղությամբ, բայց փորձերը ձախողվել են. Սարումյան
«Երեկ օրվա ընթացքում և գիշերը մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի տարբեր հատվածներում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի Զինված ուժերը կրկին կիրառել են իրենց տրամադրության տակ եղած գրեթե ողջ զինանոցը՝ գրոհներ ձեռնարկելով ՊԲ դիրքերի ուղղությամբ և որոշ հատվածներում առաջխաղացման փորձ կատարելով:
«Առաջխաղացման բոլոր փորձերը ձախողվել են, որովհետև հետախուզության միջոցներով շարասյուները հայտնաբերվել են և խոցվել: Առաջխաղացման փորձը հիմնականում Շուշիի ուղղությամբ է եղել, սակայն, ընդհանուր առմամբ, լարվածություն է եղել ամբողջ ռազմաճակատում:
Բացի այդ՝ հակառակորդը կրկին փորձել է ԱԹՍ-ներ կիրառել Ստեփանակերտի մերձակայքում, բայց դրանք մեր ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել են»,- տեղեկացրեց Սուրեն Սարումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամին ունի 7050 զոհ. ինֆոգրաֆիկա
- ՊԲ գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել. Արցախի ՊՆ
- Այսօր ևս երկու թշնամական ԱԹՍ է խոցվել. ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին