2020թ․հոկտեմբերին Թուրքիան Ադրբեջանին ավելի քան 101 մլն դոլարի ռազմական արտադրանք է վաճառել
Թուրքիան շեշտակիորեն ավելացրել է դեպի Ադրբեջան պաշտպանական ու ռազմաօդային արտադրանքի արտահանումը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 101 մլն 209 հազար դոլարի պաշտպանական և ավիացիոն արտադրանք։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արտահանողների խորհրդի պաշտոնական կայքում տեղ գտած հոկտեմբեր ամսվա արտահանումների մասին տվյալները։
Նույն դասակարգչով նշված ոլորտի արտադրանքի արտահանումն Ադրբեջան 2020թ․վերջին մի քանի ամիսներին կազմել է համապատասխանաբար հուլիսին՝ ընդամենը 278 հզ դոլար, օգոստոսին՝ 36 մլն դոլար սեպտեմբերին՝ 77 մլն դոլար։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում լայնորեն կիրառվել է թուրքական օդուժը և զինտեխնիկան։
Սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց թուրքական F16 ինքնաթիռի կողմից հայկական ՍՈՒ-25-ի խոցման մասին։ Ադրբեջանական կողմը լայնորեն օգտագործում է նաև թուրքական տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես Bayraktar TB-2 հարվածային ԱԹՍ և KARGU 4-պտուտականի կվադրոկոպտերներ։
Հայկական կողմերն, իրենց հերթին, բազմից տեղեկություններ են տրամադրել թուրքական անօդաչու սարքերի, մասնավորապես տասնյակից ավել Bayraktar TB-2 անօդաչուների խոցման վերաբերյալ։ Bayraktar ԱԹՍ-ները լայնորեն օգտագործվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում: Միջազգային ճնշման արդյունքում մի քանի երկրներ հրաժարվել են Թուրքիային մատակարարել Bayraktar-ի պահեստամասեր:
Բացի այդ, Արցախի ՀՕՊ-ը մի քանի անգամ հայտարարել է այս տիպի ԱԹՍ-ների խոցման մասին: Ավելի քան 10 նման ԱԹՍ-ի ոչնչացման մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում նեղսրտել են Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչների մասին իրանական հեռուստաալիքի լուրից
- Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Բաքու
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր