Թուրքական լիրան շարունակում է արժեզրկման ռեկորդները
Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Թուրքիայի արտարժույթի շուկայում նոյեմբերի 2-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան անկման նոր հակառեկորդ է գրանցել՝ կազմելով 8․3982: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․7757թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է, կազմելով 10.81:
Նշենք, որ այս արդյունքները թուրքական արժույթի՝ մինչ այս պահը երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդներ են։
Լիրայի արժեզրկմանը նպաստում են նաև թուրքական ապրանքների դեմ հայտարարված բոյկոտը։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոյի փոխարժեքը ռուբլու նկատմամբ 2014-ից ի վեր ռեկորդ է սահմանել
- Թուրքական ապրանքների բոյկոտին միացել է Carrefour առևտրային ցանցը
- Թուրքական լիրան թարմացրել է արժեզրկման ռեկորդները
- Թուրքական լիրան այսօր նոր հակառեկորդ է գրանցել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին