02.11.2020. Կորոնավիրուսի 1194 նոր դեպք է գրանցվել, 31 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2544 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1194 նոր դեպք: Առողջացել է 639 մարդ: Մեկ օրում մահացել է 31 մարդ, որից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ԱՆ-ի ներկայացված տվյալներով, նոյեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 93448 դեպք, որոնցից 56466-ն` առողջացած, 1391-ը` մահվան ելքով: Մահվան ևս 376 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 35215 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 410524 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 01.11.2020. Կորոնավիրուսի 2441 նոր դեպք է գրանցվել, 28 մարդ մահացել է
- 31.10.2020. Կորոնավիրուսով 50 հիվանդ է մահացել
- Ինչու կորոնավիրուսից մահացածների վերաբերյալ տվյալներ այլևս չեն հրապարակվում
- 30.10.2020. Կորոնավիրուսի 2398 նոր դեպք է գրանցվել, 32 մարդ մահացել է
- 29.10.2020. Կորոնավիրուսի 2383 նոր դեպք է գրանցվել, 31 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան