ՊՆ ներկայացուցիչ. Այսօր էլ Հադրութի գյուղերից մեկում թշնամին թողել է մոտ 15 դի ու փախել
«Ռազմագերիների փոխանակման մասով կա ամենօրյա աշխատանք, բայց ցավոք, այդ աշխատանքը չի կարող որևէ կերպ հաջողել, եթե Ադրբեջանի կողմից չկա որևէ ցանկություն կոմպրոմիսի գնալ»,-տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա նկատեց, եթե մի քանի անգամ տապալվում են հրադադարի շուրջ պայմանավորվածությունները՝ առաջարկված նույնսիկ աշխարհի ամենահզոր պետությունների կողմից, ցավոք, այլ բան չենք կարող անել։
«Մենք ևս տառապում ենք այս հարցով, բայց ցավոք, աշխատանքները որևէ արդյունք չեն ունենում»,-ասաց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է ռազմի դաշտում մնացած մարմինների հետևանքով համաճարակային վտանգին, որի մասին ավելի վաղ ահազանգել էր Հայաստանի առողջապահության նախարարությունը, ՊՆ խոսնակը հաստատեց՝ այո, կա նման վտանգ։
«Տեղեր կան, որ մեր դիրքերի առաջ ավելի քան քսան օր Ադրբեջանի զինված ուժերի, վարձկանների, ահաբեկիչների, միգուցե նաև այլ պետությունների հատուկ ստորաբաժանումների զինծառայողների մարմիններ այդպես էլ մնում են բաց երկնքի տակ, և առաջացնում են խնդիրներ։ Փորձում ենք խնդիրը լուծել տարբեր ձևերով, որպեսզի համաճարակ չառաջանա, վստահ եմ, կոնկրետ համաճարակի հարցում կհաջողենք, բայց դիակներն այդպես մնում են, որովհետև Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա»,-ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով, այսօր էլ Հադրութի գյուղերից մեկում ադրբեջանկան բավականին մեծաթիվ խմբի գրոհը հետ մղելիս նրանք թողել են մոտ 10-15 դի ու փախել են։
«Դիերը չեն էլ տարել, հենց այսօրվա մարտերի ընթացքում է եղել»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Չորս ռազմագերի սպանվել է
- Եվս 25 վարձկանների դիեր են ուղարկվել Սիրիա
- Հայկական կողմին է փոխանցվել 29 զոհված հայ զինծառայողների մարմիններ.ՊՆ խոսնակ
- Ադրբեջանցիների դիերը, որոնց վրա թշնամին թքած ունի
- ՔԿ պաշտոնյա. Հայկական կողմում կա 2 ադրբեջանցի հարցաքննված ռազմագերի, Ադրբեջանում՝ 17 հայ զինծառայող
- Արցախի ՄԻՊ-ը եվրոպացի դիվանգետներին ահազանգել է Արցախում համաճարակային աղետի ու ադրբեջանցիների կողմից դիակապտության դեպքերի մասին
- Դիերի առկայությունը աղետալի է նաև վարակիչ հիվանդությունների տարածման ու համաճարակների բռնկման տեսանկյունից. ՄԻՊ
- Բացարձակ անմարդկային է 19 օր դիերի և գերիների փոխանակման հնարավորության բացակայությունը. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան