
Թշնամին Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում է հրկիզող հրթիռներ. ԱԻՊԾ
Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի, ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ։ Այս մասին ահազանգում է Արցախի ԱԻՊԾ-ն։
«Հասանելի վայրերում ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները հրդեհաշիջման միջոցներ են ձեռնարկում, բայց աղետը շարունակում է մնալ օրախնդիր։
Այսպիսով թշնամական կողմը հումանիտար աղետին փորձում է ավելացնել նաև բնապահպանականը` զգալի վնաս պատճառում նաև Արցախի կենդանական ու բուսական աշխարհին»,- ասված է տարածված հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից Արցախում սպանվել է առնվազն 46 և վիրավորվել՝ 142 քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ
- Թե ինչպես են վարձկանները հայտնվում Արցախի դեմ պատերազմում