ՌԴ ԱԳՆ. Արցախում սկանդինավյան խաղաղապահների գաղափարը պետք է քննարկվի հակամարտության կողմերի հետ
Արցախում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու գաղափարը, որն առաջարկվել է ԱՄՆ-ի կողմից, պետք է համաձայնեցված լինի հակամարտության կողմերի հետ: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Անհրաժեշտ է ամերիկացիներին հարցնել, թե որտեղից են այդ առաջարկներն ու գաղափարները: Հնարավոր մեխանիզմների բոլոր անհրաժեշտ պարամետրերը պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ խորհրդակցելուց հետո», - ասել է Ռուդենկոն:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել։
Օ՛Բրայանը նշել էր, որ դժվար է պատկերացնել հրադադարի երկարատև պահպանումը, եթե դրանում ներգրավված չեն բազմազգ խաղաղապահ ուժեր կամ դիտորդներ, ասելով, որ ցանկացած խաղաղապահ առաքելություն չպետք է լինի Մինսկի խմբից, այդ թվում` համանախագահ երկրներից, ներառյալ ԱՄՆ-ից և հարևան երկրներից։
«Թուրքիայի ցանկացած միջնորդություն կամ խաղաղապահ առաքելություն ընդունելի չէ ԱՄՆ-ի, ինչպես նաև Հայաստանի համար։ Մենք կարծում ենք, որ երկու կողմն էլ պետք է ընդունի սկանդինավյան խաղաղապահների գաղափարը, և մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ՝ ձևավորելու խաղաղապահ ուժեր, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում՝ հրադադարը պահպանելու համար», - ասել էր Օ՛Բրայանը։
Trump's Nat Sec Advisor @robertcobrien:
— Hov Nazaretyan (@HovhanNaz) October 30, 2020
"Despite Turkish denials that they've made to me personally, there are credible reports in the open source press that Turkey's deployed fighters from Syria's opposition Syrian National Army into the conflict."
[https://t.co/F7UtRxD9lr] pic.twitter.com/N55Z7l0RSz
Հարակից հրապարակումներ`
- Կարլ Բիլդտն արձագանքել է ԼՂ-ում Շվեդիայի խաղաղապահ ուժերի տեղակայման մասին հայտարարոթյուններին
- Պեսկովը չի խոսել Ղարաբաղում ռուս խաղաղապահներին տեղակայելու հնարավորության մասին
- Փաշինյանը Ռուսաստանից խաղաղապահների տեղակայումն անվանել է Ղարաբաղում հակամարտության օպտիմալ լուծում․ The Daily Telegraph
- Կարծում ենք՝ տվյալ իրավիճակում ելք կարող է լինել ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին