Հենրիխ Մխիթարյան. «Առաջ, «Ռոմա». Առաջ, Հայաստան»
Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-«Ֆիորենտինա» հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով: «Ռոնայի» կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Առաջ, «Ռոմա». Առաջ, Հայաստան»:
Իսկ ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է տեղադրել, որի վրա գրված է․ «Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչի՛ր Արցախը։ Ես Արցախն եմ»։ Մխիթարյանը լուսանկարին կից գրել է․ «Արցախի հայերը խաղաղություն են ուզում»:
Նա կոչ էր արել միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնորոշման իրավունքը։
Հարակից հրապարակումներ`
- Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչի՛ր Արցախը. Արթուր Ալեքսանյան
- Կոչ ենք անում ճանաչել Արցախի անկախությունը և նրա ինքնորոշման իրավունքը. Հենրիխ Մխիթարյան
- Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իտալացի սենատորին