Լոս Անջելեսում հազարավոր հայեր դուրս են եկել փողոց՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հազարավոր հայեր են դուրս եկել երթի՝ այդ երկրի իշխանություններից պահանջելու ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
Երթը կազմակերպել էր Հայկական երիտասարդական ֆեդերացիան, որի անդամները շուրջ մեկ շաբաթ հացադուլ էին հայտարարել։
Foxla-ի փոխանցմամբ, ամերիկահայ հասարակությունը պահանջում է Արցախի ճանաչում, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների դադարեցում, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների անհապաղ սահմանում Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ։
ANCA-ի արևմտյան գրասենյակի խոսնակ Ալեքս Գալիցկին հիշեցրել է, որ Թուրքիան սիրիացի վարձկաններ է տեղափոխում ԼՂ հակամարտության գոտի։
Երթի մասնակիցներն ակցիան ավարտել են Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց։
Աղբյուրը հիշեցնում է հրադադարի շուրջ ձեռք բերված երեք պայմանավորվածությունների ու դրանց խախտումների մասին, նշում, որ ամերիկյան կառավարությունն այժմ աշխատում է սկանդինավյան երկրների հետ՝ տարածաշրջանում համատեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան