Երևանի քաղաքապետը չորս տեղակալ կունենա. նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Ավարտվեց ԱԺ արտահերթ նիստը։ Օրակարգային երկու հարցերն էլ առաջին ընթերցմամբ ընդունվեցին։
Հիշեցնենք, որ քննարկվող հարցերից մեկը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին էր, իսկ մյուսը՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն է։
Այսպիսով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծն ընդունվեց 68 կողմ ձայներով, իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը՝ 69 կողմ ձայներով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան