COVID-19-ի պատճառով աշխարհում զբոսաշրջային բիզնեսի աշխատողների կեսը կարող է զրկվել աշխատանքից
Աշխարհում զբոսաշրջության ոլորտում կարող է անհետանալ աշխատատեղերի կեսից ավելին, եթե ներկայում COVID-19 համավարակի պատճառով ուղևորությունների համար գործող սահմանափակումները պահպանվեն։ Այս մասին նախազգուշացրել է Զբոսաշրջության և ճանապարհորդությունների համաշխարհային խորհուրդը (WTTC), հայտնում է Ինտերֆաքսը։
Ըստ կանխատեսումների, աշխատանքից կարող է զրկվել 174 մլն մարդ։
Ճանապարհորդության երկարատև սահմանափակումները նաև կհանգեցնեն անկում համաշխարհային ՀՆԱ-ում՝ 4,7 տրլն դոլարով կամ 53 տոկոսով, նշում է WTTC-ն:
Հունիսի համեմատ կենտրոնի կանխատեսումն ավելի մեղմ է դարձել։ Այդ ժամանակ WTTC-ի փորձագետները 197 մլն աշխատատեղի կորուստ էին ակնկալում համաշխարհային զբոսաշրջության ոլորտում, սակայն իրավիճակը բարելավվել է որոշ շուկաներում, օրինակ, Չինաստանում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան