Խախտումներ են արձանագրվել բժշկական իրերի ախտահանման և թափոնների տեղափոխման գործընթացում․ ԱԱՏՄ
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական թիմերն այսօր ուժեղացված ստուգայցերը շարունակել են Ալավերդի, Ախթալա, Օձուն, Վանաձոր քաղաքներում: Այս մասին տեղեկանում ենք ԱԱՏՄ-ից։
Վերահսկողական աշխատանքների տիրույթում են եղել բուժհիմնարկները, ստոմատոլոգիական կաբինետները, դեղատները, բանկերի մասնաճյուղերն ու մեծ ու փոքր խանութները:
Ընդհանուր առմամբ, ստուգայցի ընթացքում համաճարակային իրավիճակը ոչ այնքան բարվոք պատկեր է արձանագրել:
ԱԱՏՄ տեսուչները խախտումներ են արձանագրել բժշկական իրերի ախտահանման և թափոնների տեղափոխման գործընթացում, եղել են նաև դիմակ չկրելու, ախտահանման աշխատանքները պատշաճ չկատարելու դեպքեր:
Տեսչականի մասնագետները իրազեկում, զգուշացնում և հորդորում են տնտեսվարողներին հետևողականորեն պահպանել անվտանգության նորմերը, այլապես կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա