ԱԺ արտահերթի օրակարգում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվն ավելացնելու հարցը
Կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, գրանցվել է 75 պատգամավոր։
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Կառավարությունն առաջարկել է նիստն անցկացնել հատուկ ընթացակարգով և օրակարգային հարցերի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամի ընթացքում։
Որոշման նախագիծը ներկայացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ օրակարգ է բերվել երկու օրենքի նախագիծ։ Դրանցից մեկը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, և մյուսը՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն է։
Նա տեղեկացրեց, որ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում իրականացրած փոփոխությունենրից և աշխարհազոր ստեղծելու կարգից բխելով են առաջարկվում նշված օրենքների նախագծերը։
Այսպես, առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը երեքից դարձնել չորս, որպեսզի վերջինս զբաղվի աշխարհազորի հարցերով։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքվեց, թե ինչպե՞ս է կարգավորվելու Երևանի քաղաքապետի չորրորդ տեղակալի աշխատանքը, դա ժամանակավո՞ր է, թե՞՝ մշտական։
Պատասխանելով հարցին՝ Վաչե Տերտերյանն ասաց, որ հաստիքը մշտական է, քանի որ աշխարհազորի հետ կապված խնդիրների ծավալները որոշակի ժամանակում փոփոխվում են, բայց ոչ այս վիճակում էլ ենթադրվում են որոշակի աշխատանքներ.
«Այս պարագայում մենք կարծում ենք, որ դա կլինի մշտական հաստիք, և քաղաքապետը մշտապես կունենա չորս տեղակալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան