Դավութօղլուի կարծիքով՝ կորոնավիրուսից մեծ սպառնալիք Էրդողանն է
Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» (GP-ԱԿ) կուսակցության հիմնադիր նախագահ Ահմեթ Դավութօղլուն, կուսակցական ժողովում անդրադառնալով թուրք-ֆրանսիական ճգնաժամին, քննադատել է մուսուլմանների նկատմամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարած քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Դավութօղլուն թեպետ քննադատել է Մակրոնին, բայց իր ելույթի քաղաքական տողատակն ուղղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Այսօր թե՛ Եվրոպայի և թե՛ աշխարհի համար ամենամեծ սպառնալիքը ոչ թե կորոնավարակն է, այլ անձնիշխանության մշակույթի վարակը, որը տարածում են տգետ և պոպուլիստ առաջնորդները»,-ակնարկելով Էրդողանին ասել է նա։
Դավութօղլուի խոսքով՝ եթե կորոնավիրուսը ոչնչացնում է մարդու մարմինը, ապա ավտոկրատիայի մշակույթի վարակը ոչնչացնում է հոգին ու մարդ լինելու գիտակցումը։ Եվ եթե առաջինը, ինչպես պատմության մի շարք համավարակները, հնարավոր է հաղթահարել գիտական աշխատանքներով, ապա երկրորդը մնայուն է այն իմաստով, որ ներխուժում է մարդու մտածելակերպի ու հոգու մեջ և ջնջում մարդկային ինքնությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան